Թբիլիսիում վերելակի խափանման հետևանքով կան տուժածներ

Թբիլիսիի Լոտկինի բնակավայրում գտնվող առանձնատան վերելակի խափանման հետեւանքով կան տուժածներ։ Երեք տուժածներից երկուսի վիճակը կայուն է, մեկի վիճակը՝ ծանր։ Երեքն էլ դեռ հիվանդանոցում են։

Տուժածների մոտ կրծոսկրի կոտրվածք կա և թոքերի կապտուկ։ Երկու հիվանդներից մեկին հարազատների խնդրանքով տեղափոխել են այլ կլինիկա։ Մյուսը բուժվում է Ադալաշվիլիի կլինիկայի վիրաբուժական բաժանմունքում։ Երրորդ հիվանդը դեռ առաջին համալսարանական կլինիկայում է։ Այս տեղեկությունն «Ազատություն» ռադիոկայանին է փոխանցել Ալադաշվիլիի անվան կլինիկայի բժիշկ Լևան Բեսելիան։

Նախաքննությունը տարվում է Քրեական օրենսգրքի 240-րդ հոդվածով` անվտանգության կանոնների խախտում։