Խորհրդարանն ընտրել է Հանրային հեռարձակողի խորհրդի նոր անդամների

Վրաստանի խորհրդարանը Հանրային հեռարձակողի հոգաբարձուների խորհրդի անդամներ է ընտրել Դավիթ Քարթվելիշվիլիին և Գիա Մուրղուլիային։ Ընտրված անձինք Հանրային հեռարձակողի հոգաբարձուների խորհրդում իրենց գործունեությունը կսկսեն հուլիսի 2-ից։

Մասնավորապես, Հանրային հեռարձակողի հոգաբարձուի պաշտոնում «Խալխիս ձալայի» («Ժողովրդի ուժ») թեկնածու Դավիթ Քարթվելիշվիլին հաստատվել է 83 կողմ ձայնով, իսկ «Վրացական երազանք»-ից Գրիգոլ Մուրղուլիայի հաստատմանը կողմ է քվեարկել 84 պատգամավոր, դեմ՝ 4-ը։

Նույն պաշտոնում «Սաքարթվելոսթվիս» («Վրաստանի համար») խմբակցությունից առաջադրված էր երեք թեկնածու, որոնք բավարար աջակցություն չեն ստացել։

Մասնավորապես, Թեա Գեգենավայի թեկնածությանը կողմ է քվեարկել 12, դեմ՝ 5 պատգամավոր, Էլիսո Գաբադաձեի թեկնածությանը՝ 12 կողմ, 8 դեմ, իսկ Թեյմուրազ Կեկելիձեի թեկնածությանը՝ 12 կողմ, 7 դեմ։

Խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին ասել է, որ Հանրային հեռարձակողի հոգաբարձուների խորհրդում ևս մեկ թափուր տեղ կա։