Պիրոտեխնիկայից տուժել է 39 քաղաքացի

2022 թվականի դեկտեմբերի 31-ից մինչև 2023 թվականի հունվարի 3-ն ընկած ժամանակահատվածում պիրոտեխնիկայից տուժել է 39 քաղաքացի:

Տեղեկության համաձայն, 39-ից 9-ը երեխաներ են, 30-ը՝ մեծահասակներ:

Վրաստանի արտակարգ իրավիճակների համակարգման և շտապ օգնության կենտրոնից հայտնել են, որ հոսպիտալացման անհրաժեշտություն է առաջացել 24-ի դեպքում:

Ըստ տեղեկության՝ սննդային և ալկոհոլային թունավորման 500 դեպք է գրանցվել, որոնցից 128-ի դեպքում հոսպիտալացման կարիք է եղել։