«Եվրոպական Վրաստանի» անդամները տարիներ շարունակ կարծել են, թե «Միացյալ ազգային շարժման» անդամներ են

Մառնեուլիի շրջանի Դաշտափա գյուղի մի խումբ բնակիչներ լքել են «Եվրոպական Վրաստան» կուսակցության շարքերն այն բանից հետո, երբ պարզել են, որ դա նույն «Միացյալ ազգային շարժում»-ը չէ։

«Մեզ խաբել են։ Մինչև հիմա մենք կարծել ենք, որ «Եվրոպական Վրաստանը» և «Ազգային շարժումը» նույն կուսակցություններն են»,-հրավիրած ճեպազրույցում հայտարարել է Գուլիև Նիզամին, ով 2014 թվականի տեղական ինքնակառավարման ընտրություններում զբաղեցրել է «Եվրոպական Վրաստանը»-ի համամասնական ցուցակի 12-րդ տեղը:

Այժմ հեռանալով «Եվրոպական Վրաստան»-ից, նրանք համալրել են «Միացյալ ազգային շարժում» կուսակցության շարքերը:

Հիշեցնենք՝ 2016-ի խորհրդարանական ընտրություններից հետո Միխեիլ Սաակաշվիլիի հիմնադրած «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունում տարաձայնություններ սկսվեցին, ինչի արդյունքում մի խումբ գործիչներ հեռացան՝ հիմնադրելով «Եվրոպական Վրաստան»-ը։ Այսօր երկու ուժերն էլ վրաստանյան ներքաղաքական կյանքի ազդեցիկ ընդդիմադիր կուսակցություններն են։