Երեկվա օրը համառոտ. սեպտեմբերի 18

Վրաստանում վառելիքը շարունակում է թանկանալ:

Ռուսները Թբիլիսիի փոխարեն Երևանն են նախընտրում:

Վրաստանի Կախեթիի մարզի երեք մունիցիպալիտետների՝ Կղվարելիի, Թելավիի և Լագոդեխիի առնվազն 30 գյուղերում հաշվում են տարերային աղետի հետևանքները։

Վրաստանում հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին քաղաքացիական անկարգություններ են ծրագրվում, որոնց նպատակը բռնության միջոցով իշխանություն փոխելն է:

Մեկնարկել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորած պատվիրակության այցը Նյու Յորք։

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Նյու Յորքում հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:

Վերին Լարսի ավտոմոբիլային անցակետի վերակառուցման ավարտական ​​փուլով պայմանավորված՝ սեպտեմբերի 18-24-ն ընկած ժամանակահատվածում Ռուսաստանի Դաշնություն մուտք գործելու ուղղությամբ բեռնատար տրանսպորտային միջոցների համար երթևեկելի գոտիներում իրականացվում են ասֆալտապատման աշխատանքներ։

Խավեթ-Դավնիա-Էրինջա ճանապարհի բետոնապատման աշխատանքները սկսվել են, որն իրականացնում է «ՋավախքԱվտոԳզա» ճանապարհաշինարարական ընկերությունը։

Վրացի ծանր քաշային Լաշա Տալախաձեն 7-րդ անգամ անընդմեջ դարձավ աշխարհի չեմպիոն: