Խավեթ-Դավնիա-Էրինջա ճանապարհի բետոնապատումն ընթացքի մեջ է

Խավեթ-Դավնիա-Էրինջա ճանապարհի բետոնապատման աշխատանքները սկսվել են, որը իրականացնում է «ՋավախքԱվտոԳզա» ճանապարհաշինարարական ընկերությունը։

Կառուցվող ճանապարհի ընդհանուր երկարությունը 5 կմ 500 մ է, որի ընդհանուր արժեքը կազմում է 2 մլն 619 հազար 220 լարի։

Միայն այս տարի Ախալքալաքի մունիցիպալիտետի Խավեթ-Դավնիա-Էրինջա գյուղերի ճանապարհի բետոնապատման համար հատկացվել է 500 հազար լարի, որից 200 հազարը հատկացրել է բարձրալեռնային հիմնադրամը, իսկ 300 հազարը տեղական բյուջեն։

Հիշեցնենք, որ ճանապարի կառուցումը մեկնարկել է հունիս ամսից և պետք է պատրաստ լինի մինչև 2024 թվականը։  

Հասմիկ Պետրոսյան, ստաժոր