Երեկվա օրը համառոտ. հուլիսի 7

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Բաթումիում հանդիպել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Զեստափոնի-Թերջոլա ավտոճանապարհին գտնվող «Ռոմպետրոլ» բենզալցակայանում պայթյուն է տեղի ունեցել։

Վրաստանի երկու խոշորագույն բանկերը՝ TBC-ն և «Վրաստանի բանկ»-ը (Bank of Georgia) հոմոֆոբ և ռուսամետ համարվող «Ալտ-Ինֆո» կազմակերպության հաշիվներն արգելափակել են։

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ելույթ ունենալով Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի 48-րդ լիագումար նիստում՝ հայտարարել է, որ վրաց ժողովուրդն իր ապագան տեսնում է միայն Եվրոպայի հետ, Եվրոպայում և երբևէ չի շեղվել այդ ընտրությունից։

Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլին ֆեյսբուքյան իր էջում անձնական գրառում է արել. «Ի պատասխան բոլոր ստահոդ լուրերի՝ իմ անձնական կյանքն այժմ և ապագայում ամբողջովին կապված է Սոփոյի և այն մեծ սիրո հետ, որը կապում է ինձ, նրան և Ալիսային»։

Հուլիսի 7-ի առավոտյան Գորիի մունիցիպալիտետի Մեջվրիսխևի գյուղի շրջակայքում ռուսական օկուպացիոն ուժերի ներկայացուցիչները ապօրինի կերպով Վրաստանի 6 քաղաքացու են ձերբակալել։

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Ֆրանկոֆոնիայի վեհաժողովում իր ողջույնի խոսքում նշել է, որ Վրաստանը կանգնած է աշխարհաքաղաքական մի շարք մարտահրավերների առաջ։

Վրաստանի «Համաներդրումային հիմնադրամ»-ի նախկին ղեկավար Գիորգի Բաչիաշվիլիին, որին դատախազությունը մեղադրում է Վրաստանի նախկին վարչապետ, իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր, մեծահարուստ Բիձինա Իվանիշվիլիի միջոցները յուրացնելու մեջ, որպես խափանման միջոց է կիրառվել 2,5 մլն լարի գրավը։

Վրաստանի պետական ​​անվտանգության ծառայության (ՊԱԾ) 2022 թվականի զեկույցում, որը ներառում է նաև անդրադարձ Վրաստանից չվերահսկվող տարածքներում տիրող իրավիճակի մասին, հարցերից մեկը, որի վրա կենտրոնանում է ՊԱԾ-ը՝ Աբխազիայում հասարակական կազմակերպությունների (ՀԿ) գործունեության սահմանափակումն է։