Հանդիպել են Վրաստանի և Հայաստանի վարչապետները

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Բաթումիում հանդիպել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Այս մասին տեղեկացնում է Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը։

Ըստ հաղորդագրության, վարչապետները դեմ առ դեմ հանդիպմանը քննարկել են Վրաստանի և Հայաստանի միջև քաղաքական, տնտեսական և մշակութային ոլորտներում համագործակցության դինամիկան։ Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանում և աշխարհում անվտանգության միջավայրն ու մարտահրավերները։

Ղարիբաշվիլին շեշտել է, որ խաղաղ հարևանության նախաձեռնության շրջանակներում Վրաստանը շարունակում է իր պատրաստակամությունը հայտնել ջանքերն ուղղելու տարածաշրջանի խաղաղ զարգացմանը։

«Հանդիպման ընթացքում վարչապետներն ընդգծել են երկու երկրների պատմամշակութային կապերը: Տարածաշրջանային կայունությանն ու բարգավաճմանը նպաստելու համատեղ ջանքերով Հայաստանն ու Վրաստանը քննարկել են ռազմավարական հարցերի շուրջ բարձր մակարդակով երկխոսությունը, ինչը լրացուցիչ խթան կլինի վրաց-հայկական հաջող համագործակցության համար, միևնույն ժամանակ կնպաստի տարածաշրջանային խաղաղությանն ու կայունությանը», — նշվում է հաղորդագրության մեջ։