Ուժի կիրառումը լեգիտիմ էր․ Բախտաձե

Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հայտարարությամբ հունիսի 21-ի լույս գիշերը տեղի ունեցած ակցիայի ընթացքում ուժի կիրառումը լեգիտիմ էր: Այս մասին վարչապետը հայտնել է կառավարության նիստից առաջ տված մամուլի ասուլիսի ժամանակ:

«Մենք ինտենսիվ խորհրդատվություններ ենք անցկացնում մեր միջազգային գործընկերների հետ, չկա որևէ հարց, թե արդյոք ուժի կիրառումը լեգիտիմ էր, թե ոչ։ Ուժի կիրառումը լեգիտիմ էր, քանի որ այլ ճանապարհ չկար: Սա հաստատում են բոլոր միջազգային կազմակերպությունները, բոլոր միջազգային գործընկերները»,- հայտարարել է Բախտաձեն: