«Վրացական երազանքը» նիստ է անցկացնում

Այսօր իշխող «Վրացական երազանք» կուսակցության գլխավոր գրասենյակում նիստ կանցկացվի: Կուսակցության պատգամավորները հանդիպելու են ժամը 17:00-ին:

Վերջիններս այսօրվա նիստի օրակարգի մասին կոնկրետ ոչինչ չեն ասել, սակայն հաստատել են, որ խոսքը վերաբերելու է այս օրերին երկրում ընթացող զարգացումներին:

Հիշեցնենք՝ Թբիլիսիում խորհրդարանի առջև արդեն 8 օր շարունակ բողոքի ակցիաներ են ընթանում: Ցուցարարների գլխավոր պահանջն այս պահի դրությամբ ՆԳ նախարարի հրաժարականն է։ Այսօր ևս նախատեսվում է հանրահավաք անցկացնել: