Մարգվելաշվիլին ընտրությունների 2-րդ փուլում ակտիվության կոչ է անում

Թբիլիսիի թիվ 6-րդ ընտրատեղամասում քվերակեց Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին։ Քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում նա ասաց. «Վրաստանի քաղաքացիներին կոչ եմ անում երկրորդ փուլին մասնակցել նույն ակտիվությամբ, ինչ նրանք ցուցաբերեցին հոկտեմբերի 8-ին։ Ընտրատեղամաս ներկայանալ՝ արձանագրելով իրենց ձայնը։ Ես  իմ քաղաքացիական պարտքը կատարեցի, եկա օգտվելու ձայնի իմ իրավունքից»,- հայտարարել է Մարգվելաշվիլին:

Թողնել պատասխան