Իվանիշվիլին մասնակցել է ընտրությունների 2-րդ փուլին

«Ես քվեարկել եմ Վրաստանի ճիշտ ապագայի համար». Այս մասին հայտարարել է Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին՝ քաղաքացիական պարտքը կատարելուց հետո:

«Լավ ընտրություն եմ կատարել: Մեր երկիրը պետք է  ճիշտ ուղղությամբ զարգանա: Ես կարծում եմ, որ ընտրությունների երկրորդ փուլ չպիտի լիներ: Բազմաթիվ  ընտրաթերթիկներ են կեղծվել: Եթե տեղեկատվություն ունեք, կարող եք ճշտել՝ ովքեր են հեղինակները…»,-ասել է Իվանիշվիլին՝ նաև շեշտելով, որ իր հիմնադրած «Վրացական երազանք»-ի մեծամասնական թեկնածուների մեծ մասը  կարողացել է հաղթանակ տանել  առաջին փուլում։

Թողնել պատասխան