Հունիսի 23-ին՝ ժամը 09:00-ից մինչև մոտավորապես ժամը 10:30-ը, Թբիլիսիի մետրոյի առաջին գիծը գործել է խափանումներով. «Վարկեթիլի»-ից մինչև կայարանի հրապարակ, առաջին գիծն ուղևորներ չի ընդունել։ Այս պահին խնդիրը վերացվել է, մետրոն գործում է սովորական ռեժիմով:
Թբիլիսիի տրանսպորտային ընկերությունից հայտնել են, որ գնացքում խնդիր է ծագել մետրոյի «Ռուսթավելի» կայարանում, և վերանորոգման համար անհրաժեշտ է եղել գնացքը տեղափոխել հատուկ փակուղի։
Երթևեկությունը վերականգնվել է մոտավորապես ժամը 10:30-ին։
Մայրաքաղաքի մետրոն, որը շահագործման է հանձնվել 1966 թվականին, ուղևորներին մշտապես սպասարկում է ամեն օր՝ ժամը 06:00-ից մինչև 00:00-ն։