Ուսուցիչների քննությունները կմեկնարկեն հուլիսի 14-ից

Վրաստանի կրթության և գիտության նախարարության Գնահատման և քննությունների ազգային կենտրոնի հաղորդմամբ, 2021 թվականի Միասնական ազգային քննությունները կմեկնարկեն հուլիսի 1-ից: Ազգային քննություններին մասնակցելու է ավելի քան 38 400 դիմորդ:

Հուլիսի 14-ից կսկսվեն ուսուցիչների և ուսուցչի հավակնորդների քննությունները: Քննությունների համար գրանցվել է ավելի քան 28 700 գործող ուսուցիչ, կամ ուսուցչի հավակնորդ:

Մագիստրոսական քննությունները կանցկացվեն հուլիսի 27-30-ն ընկած ժամանակահատվածում:  Քննությունների համար գրանցվել է ավելի քան 12 800 դիմորդ:

Գնահատման և քննությունների ազգային կենտրոնի ղեկավար Սոփիո Գորգոձեի հայտարարությամբ, դիմորդները քննական թերթիկները կկարողանան տպել հունիսի 20-ից հետո, որտեղ կլինի մանրամասն տեղեկություն քննության անցկացման օրվա, վայրի և ժամի վերաբերյալ: