Վրաստանում կորոնավիրուսի դեպքերը նվազում են

Վրաստանում ներկայումս համաճարակային իրավիճակը կայուն է, իսկ վարակվածների թիվը դանդաղ, բայց կայուն նվազում է` ասել է Վրաստանի հիվանդությունների կանխարգելման և հանրային  առողջության կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեն:

Ըստ նրա` կայունության մասին վկայում է դրականության ցուցանիշը` 2,96%: Սրա հետ մեկտեղ` օրական մի քանի հարյուրից մոտ 1000 դեպքը վկայում է, որ վարակի օրական աճը մնում է բարձր: Սրա պատճառներից մեկն առաջատար վարակաբանը համարում է դիմակ կրելու պահանջն անտեսելը: Վերջին շաբաթվա ընթացքում դիմակ կրելու ցուցանիշը իջել ու հասել է 68 %-ի:

Հատուկ ուշադրության են արժանի զբոսաշրջային վայրերը, զբոսաշրջիկները գրեթե չեն պահպանում դիմակի ռեժիմը: Այս առումով` տեղի բնակչությունն առավել կարգապահ է: Նա  մեկ անգամ ևս կոչ է արել Վրաստանի բնակիչներին ու հյուրերին` չանտեսել երկրում սահմանված կանոնները: