Սկսվում է Գուդիաշվիլի հրապարակի վերականգնումը

Այսօր կմեկնարկեն Թբիլիսիի Գուդիաշվիլի հրապարակի վերանորգման աշխատանքները։ Այս մասին հայտնել է քաղաքապետ Կախա Կալաձեն՝ նշելով, որ ժամը 14։00-ին տեղի կունենա հիշյալ նախագծի շնորհանդեսը։

«Հրապարակի վերանորոգումը իմ նախընտրական խոստումներից էր։ Թբիլիսին մեր բոլորիս տունն է և մենք պետք է հոգ տանենք մեր տան մասին,-ասել է Կալաձեն՝ շնորհակալություն հայտնելով նրանց, ովքեր մշտապես բարձրաձայնել են քաղաքի պատմական այս հատվածի վերականգնման անհրաժեշտության մասին։ Հաղորդում է interpressnews.ge-ն։

Թբիլիսիի քաղաքապետը կարևորել է պատմական հատվածների վերակառուցումը՝ նշելով․  «որ առաջիկա տարիներին նախատես ենք ծախսել շուրջ 500 մլն լարի, որպեսզի պահպանենք  այն հարստությունը, որ ունի այս քաղաքը։ Եկեք միասին իրականություն դարձնենք այս նշանակալի նախագիծը»,-տարածած տեսաուղերձում ասել է Կալաձեն։

Հիշեցնենք՝ ավելի վաղ քաղաքապետը տեղեկացրել էր, որ Գուդիաշվիլիի հրապարակի վերակառուցման ծրագրի շրջանակներում ամբողջությամբ կվերանորոգվի ավելի քան 30 շենք, որոնցից 20-ը ներառված են Վրաստանի մշակութային ժառանգության ցանկում:

Թողնել պատասխան