Նախագահ Միխեիլ Կղավելաշվիլին, ուղեկցող պատվիրակության հետ միասին, հանդիպել է Սլովակիայի Հանրապետության փոխվարչապետ Դենիս Սակովային։ Այս տեղեկությունը հաղորդել է նախագահի մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության` հանդիպման ժամանակ ընդգծվել է Վրաստանի և Սլովակիայի Հանրապետության միջև երկկողմ հարաբերությունների զարգացման դրական դինամիկան տարբեր ոլորտներում։
«Հատկապես շեշտը դրվել է ոլորտային համագործակցության և առևտրատնտեսական ուղղությամբ առկա ներուժի վրա։ Հանդիպման ընթացքում նաև քննարկվել են աշխարհում ընթացող քաղաքական գործընթացները և երկրների առջև ծառացած մարտահրավերները։
Ուշադրությունը կենտրոնացվել է Միջին միջանցքի կարևորության և Վրաստանի դերի վրա։
Զրույցի ընթացքում կողմերը նաև անդրադարձել են Վրաստան-ԵՄ հարաբերություններին», — ասված է հաղորդագրության մեջ։