Նինա Դրաման` թափառող շներին առնչվող վերջին զարգացումների մասին

Հայտնի ամերիկացի մոդել Նինա Դրաման, որը հաճախ է տեսանյութեր հրապարակում խառը մարտարվեստի (MMA) մարզիկների, նրանց թվում՝ Մերաբ Դվալիշվիլիի հետ, խոսել է Վրաստանում թափառող շներին առնչվող վերջին զարգացումների մասին։

Ապրիլի 2-ին Ֆեյսբուքում հրապարակված հուզիչ տեսաուղերձում Նինա Դրաման, որի իրական անունը Նինա Մարի Դանիել է, ասել է.

«Բարև ձեզ, ընկերներ։ Մի քանի օր առաջ ինձ տեղեկացրին, որ Վրաստանում թափառող շներին փողոցներից հավաքում և այրում են դիակիզարաններում։

«Կառավարությունն ասում է, որ սա սուտ է, և ես իսկապես հույս ունեմ, որ այդպես է, բայց ես այնքան շատ տեսանյութեր, անձնական հաղորդագրություններ եմ ստանում, այնքան շատ մարդիկ են գրում ինձ՝ պատմելով, թե ինչ է կատարվում»։

Նինան խոստացել է պարզել, թե ինչպես կարող է հիմնադրամ ստեղծել Վրաստանում անօթևան շների համար, «որպեսզի նրանք ունենան մի տեղ, որտեղ կապահովվի նրանց անվտանգությունը»։