Մեկնարկել են Սահմանադրության փոփոխությունների շուրջ հանրային քննարկումները

Վրաստանում վերջերս ընդունված Սահմանադրությունում ծրագրված փոփոխությունների նախագծի շուրջ խորհրդարանում մեկնարկում են հանրային քննարկումները: Կազմակերպչական հանձնաժողովը առաջին հանդիպումը կիրականացնի Քութայիսիի խորհրդարանի լիագումար նիստերի դահլիճում:

Նոյեմբերի 17-ին մեկնարկած հանրային քննարկումներին հրավիրված  են  շահագրգիռ բոլոր  կողմերը, պաշտոնյաներ Արևմտյան Վրաստանի մի շարք քաղաքներից:

Հատկանշական է  որ հաջորդ քննարկմանը, որը Թբիլիսիում տեղի կունենա հաջոոդ շաբաթվա  վերջին, կհրավիրվեն հարցով հետաքրքրություն ցուցաբերած Արևելյան Վրաստանի քաղաքների  պաշտոնյաները:

Հանրային քննարկումների կազմակերպչական հանձնաժողովը ղեկավարում է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեն:

Քննարկվող նախագծում նախատեսվող փոփոխություններից մեկը բոնուսային համակարգի վերացումն է: Ծրագրված փոփոխության համաձայն՝ խորհրդարանի չբաշխված մանդատներից խորհրդարանական կուսակցությունները կօգտվեն հերթականությամբ:

Ըստ նախատեսվող փոփոխության, հաջորդ խորհրդարանական ընտրություններին բացի կուսակցություններից կարող են մասնակցել նաև դաշինքները: Խոսվում է նաև սահմանադրական դատարանի լիազորությունների ընդարձակման մասին:

Փոխանցում է «interpressnews.ge»-ն:

Թողնել պատասխան