Չինացիների նկատմամբ խտրականությունն անթույլատրելի է․ Իմնաձե

Կորոնավիրուսի տարածման վտանգը շարունակում է խուճապի պատճառ մնալ։ 

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը անհանգստացած է ասիական արտաքինով մարդկանց նկատմամբ խտրական վերաբերմունքի դեպքերի հետ կապված։ Նշվում է, որ նման օրինակներ վերջերս գրանցվել են նաև Վրաստանում։

Այս մասին այսօր խոսել է նաև հիվանդությունների կանխարգելման ու հանրային առողջության կենտրոնի գիտական ղեկավար Պաատա Իմնաձեն։

Շատ երկրների բնակիչներ, այդ թվում նաև Վրաստանի, անհանգստացած են մահացու վարակի տարածման հետ կապված ու պահանջում են փակել Չինաստանի հետ բոլոր սահմանները, չներկել ապրանք ու արգելել չինացիների մուտքը, քանի դեռ վարակը հաղթահարել չի հաջողվել։ Կորոնավիրուսի պատվաստանյութը դեռևս չի գտնվել՝ ասել է Իմնաձեն, նշելով, որ ամերիկացի գիտնականները ենթադրում են, թե կարմրուկի դեմ պատվաստումը կարող է մարդուն ինչ-որ կերպ պաշտպանել նաև այս վարակից։

Կորոնավիրուսի հետ կապված վիճակագրությունը հուսադրող չէ։ Արդեն մահվան 213 դեպք կա, վարակվածների թիվը հասել է 9692-ի, որոնցից 90-ը՝ 19 երկրներում։

Վրաստանում, հիշեցնենք, անվտանգության խիստ միջոցառումներ են՝ թռիչքների ժամանակավոր դադարեցման, կենդանիների, ձկների ներմուծման արգելքի ու ժամանող բոլոր ուղևորների սկրինինգի միջոցով։ Բնակչության շրջանում նաև ակտիվ տեղեկատվական արշավ է ընթանում։

Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ևս իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է կորոնավիրուսի բացառմանն ու գրել, որ Չինաստանից չվերթների արգելքը միայն բավարար չէ, Չինաստանի ոչ մի քաղաքացի չպետք է ոտք դնի Վրաստանի հողի վրա, քանի դեռ գոյություն ունի համաճարակի ռիսկ ու քանի դեռ մասսայական տարածման վտանգ կա՝ այդ թվում նաև Վրաստանի ուղղությամբ։ «Անհապաղ անհրաժեշտ է արգելել Չինաստանի քաղաքացիների մուտքը Վրաստան՝ բոլոր սահմանային կետերով՝ ծովային, ցամաքային և օդային։ Չինաստանի ոչ մի քաղաքացի Վրաստանի հողի վրա ոտք չպետք է դնի, քանի դեռ չկա համաճարակի սպառնալիք, և կա զանգվածային տարածման մեծ վտանգ, այդ թվում Վրաստանում»,- ասել է Սաակաշվիլին:

Նախկին նախագահի այս հայտարարությունը լուրջ քննադատությունների տեղիք է տվել, արդեն շատերն են նրա այս հայտարարությունը որակել որպես քսենոֆոբ։