Ղարաբաղի և Աբխազիայի միջև զուգահեռներն անտեղի են. դե ֆակտո ԱԳ նախարար

Լուսանկարը՝ RadioTavisupleba-ի

Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի դե ֆակտո արտաքին գործերի (ԱԳ) նախարար Ինալ Արձինբան Ռուսաստանի «Առաջին ալիքի» եթերում մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղի իրավիճակը։ Ըստ դե ֆակտո ԱԳ նախարարի՝ «Ղարաբաղի և Աբխազիայի միջև զուգահեռները» անտեղի են։

Արձինբան նշել է՝ «ՄԱԿ-ի ոչ մի անդամի համար Լեռնային Ղարաբաղը միջազգային իրավունքի սուբյեկտ չի եղել»։

«Հայաստանը այս տարիների ընթացքում չի ճանաչել և չի հաստատել դիվանագիտական ​​հարաբերություններ Լեռնային Ղարաբաղի հետ…

Ես ուզում եմ միանշանակ հայտարարել, որ Աբխազիայի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի միջև զուգահեռները տեղին չեն, հաշվի առնելով, որ մենք Ռուսաստանի հետ ունենք դիվանագիտական ​​հարաբերություններ և աշխարհի ամենամեծ պետությունը՝ Ռուսաստանի Դաշնությունը, ճանաչել է մեր ինքնիշխանությունը, մենք դա շատ ենք գնահատում»,- ասել է Արձինբան։