ՔԿԾ-ն տուգանվել է Սաակաշվիլիի մասին պատմող տեսանյութեր տարածելու համար

Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիին պատկերող տեսանյութերի հրապարակման պատճառով Անձնական տվյալների պաշտպանության ծառայությունը Քրեակատարողական ծառայությանը տուգանել է 500 լարիով։

Ծառայությունը հետաքննվում էր 2022 թվականի դեկտեմբերի 14-ին և 2023 թվականի փետրվարի 15-ին Facebook սոցիալական ցանցի պաշտոնական էջում հրապարակված տեսանյութերի օրինականության հարցով:

Անձնական տվյալների պաշտպանության ծառայությունը պարզել է, որ հանրային մեծ հետաքրքրություն է եղել «Վիվամեդ» կլինիկայում Սաակաշվիլիի գտնվելու մասին կադրերի հրապարակման նկատմամբ, սակայն մեկ այլ առումով խախտումներ է հայտնաբերել, մասնավորապես.

  • 2022 թվականի օգոստոսի 9-ին նկարահանված սննդի ընդունման դրվագը հրապարակվել է անհամաչափ,
  • Սաակաշվիլին օրենքով սահմանված կարգով տեղեկացված չի եղել տեսահսկման մասին,
  • տեսանյութը պահվել է անժամկետ,
  • բժշկական անձնակազմը գրավոր տեղեկացված չի եղել տեսագրության մասին:

Ի դեպ, Վրաստանի երրորդ նախագահը բանտում է գտնվում 2021 թվականի հոկտեմբերի 1-ից։ Ձերբակալման առաջին օրը Սահակաշվիլին հացադուլ է հայտարարել, որը դադարեցրել է Գորիի կլինիկա տեղափոխվելուց հետո, որտեղից էլ նրան վերադարձրել են ՔԿՀ։

2022 թվականի մայիսի 12-ից Սաակաշվիլին գտնվում է «Վիվամեդ» կլինիկայում, նրա ընտանիքը և փաստաբանները հայտնել են, որ վերջինիս վիճակը գնալով վատանում է։

Կադրերի հրապարակումից հետո Անձնական տվյալների պաշտպանության ծառայությունը սկսել է ուսումնասիրել հարցի օրինականությունը։