Օմբուդսմենը պատրաստակամ է հանդիպել Սաակաշվիլիին

Վրաստանի նորընտիր հանրային պաշտպան Լևան Իոսելիանին պատրաստակամություն է հայտնել այցելելու Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ Միխեիլ Սաակաշվիլիին, եթե վերջինս ցանկանա։

Իոսելիանին հայտարարել է, որ պատրաստվում է հանդիպել Սաակաշվիլիի ընտանիքի անդամներին և օմբուդսմենի ստեղծած բժիշկների խորհրդին։

«Ես մտադիր եմ հանդիպել բոլոր շահագրգիռ անձանց, ներառյալ` նրա ընտանիքի անդամներին, և լսել նրանց տեսակետները: Հանրային պաշտպանն ինքնին շարունակում է վերահսկել Սաակաշվիլիի առողջական վիճակը։ Եթե ​​նա ցանկանա, ես միշտ պատրաստ եմ գնալ և հանդիպել իրեն: Համարեք, որ սա առաջարկ է»,- ասել է Իոսելիանին:

Ի դեպ, հանրային պաշտպանի բժիշկների և փորձագետների խմբի եզրակացության համաձայն, որը հրապարակվել էր փետրվարի վերջին, Սաակաշվիլիի ինքնազգացողությունը զգալիորեն վատացել է անցյալ տարվա դեկտեմբերի 4-ից։ Ըստ մասնագետների՝ այս ընթացքում նա 5-7 կիլոգրամ նիհարել է մկանների թուլացման հաշվին։ Եթե ​​երրորդ նախագահը շարունակի նիհարել, ապա անկողնուն կգամվի:

ՔԿԾ-ն տուգանվել է Սաակաշվիլիի մասին պատմող տեսանյութեր տարածելու համար