Ճիճինաձեն միացել է «Հայրենասերների դաշինք» խմբակցությանը

Վերջերս իշխող «Վրացական երազանք»-ից հեռացված պատգամավոր Դավիթ Ճիճինաձեն միացել է ընդդիմադիր «Հայրենասերների դաշինք» խմբակցությանը:

Նա ասել է, որ դա ժամանակավոր է մինչև դաշինքը մշտական անդամ կգտնի: «Ինտերպրեսնյուս»-ի հետ զրույցում Ճիճինաձեն նշել է, որ որոշումը կոլեգիալ էր, որպեսզի «Հայրենասերների դաշինքը» չլուծարվի:

«Այսօր տիկին Իրման խնդրել է, մինչև նոր մշտական անդամ գտնելը` մինչև Նոր տարի, որպեսզի չկորչի ընդդիմադիր տրիբունան, տեղափոխվել «Հայրենասերների դաշինք» խմբակցություն»,- ասել է Ճիճինաձեն:

Հիշեցնենք` խորհրդարանում «Հայրենասերների դաշինք»-ի գոյությունը վտանգի տակ է հայտնվել Նատո Չխեիձեի՝ նշված խմբկացությունը լքելուց հետո: