Աուդիտի գործակալությունը կուսումնասիրի Զուրաբիշվիլիին նվիրատվություն փոխանցած բժիշկների հարցը

Պետական աուդիտի գործակալությունը կուսումնասիրի այն բժիշկների հարցը, որոնք իշխող կուսակցության աջակցությունը վայելող նախագահի թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլիին խոշոր նվիրատվություն են փոխանցել:

«Ինտերպրեսնյուսի» հետ զրույցում աուդիտի գործակալությունից հայտնել են օրենսդրությամբ նախատեսված ընթացակարգերի մասին։

«Աուդիտի գործակալությունը սահմանված ընթացակարգերի համապատասխան կգործի․ կդիմի դատարան, որպեսզի հաստատի նվիրատվություն անողների եկամուտները և բանկային փոխանցումները»,- հայտարարել են գործակալությունից: