Լուսանկարների շարք. սահմանին մոտ

Վրաստանում Եվրամիության դիտորդական առաքելության (EUMM) հերթական այցն է  Վրաստան-Հարավային Օսիա վարչական սահման: 

Առաքելությունը գործունեություն է ծավալում ԵՄ-ի համընդհանուր անվտանգության և պաշտպանության քաղաքականության շրջանակներում:

EUMM. պատրաստ են սահմանային գծում հերթական շրջայցին

Հարավային Օսիայի հետ սահմանագիծ
Եվրամիության դիտորդական առաքելության հանրային կապերի պատասխանատու Դեզ Դոյլը

Սահմանամերձ Դիցի գյուղի տները նման են իրար

Երկաթե ցանկապատից այն կողմ Հարավային Օսիան է

Վրաստանում ԵՄ-ի դիտորդական առաքելությունը գործում է 2008 թվականից՝ Ռուսաստան-Վրաստան պատերազմից հետո: Ի սկզբանե նպատակն է եղել՝ շփման գծում հասնել կայունության և պահել այն: Սա փաստացի միակ միջազգային կառույցն է, որը միջազգային հանրությանը ներկայացնում է իրավիճակը Վրաստանի կողմից չվերահսկվող տարածքներում: