2019-ի բյուջեով կանխատեսվում է 4,5 տոկոս տնտեսական աճ

Վրաստանի խորհրդարանում սկսվում են 2019-ի պետական բյուջեի նախագծի քննարկումները:

Նշվում է, որ հարցի շուրջ քննարկումներ կծավալվեն մարդու իրավունքների պաշտպանության և քաղաքացիական ինտեգրման, ինչպես նաև անվտանգության հարցերով հանձնաժողովներում:

Խորհրդարանական մեծամասնության անդամ Իրակլի Կովզանիձեն ասում է, որ բյուջեով  4,5 տոկոս աճ է նախատեսված: Նրա պարզաբանմամբ, Վրաստանի համախառն ներքին արդյունքի աճը կկազմի 45 միլիարդ լարի:

Ընդդիմությունը նշում է, որ նախագիծը չի արտացոլում երկրի առջև ծառացած մարտահրավերների լուծումը, ուստի և չի պատրաստվում աջակցել 2019-ի բյուջեի նախագծին:

2019-ի պետական բյուջեն սահմանվել է 12 մլրդ 729 մլն 700 հազար լարի: