Գլխավոր խնդիրը թմրանյութերի օգտագործումը կրճատելն է․ Կոբախիձե

Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն խոստովանել է, որ թմրանյութերի քաղաքականության օրինագծի հարցում իշխող կուսակցությունում տարակարծություններ կան։ Նա, սակայն, վստահեցրել է, որ ընդհանուր սկզբունքների հարցում միակարծիք են։

«Շարունակում ենք ակտիվ աշխատել օրինագծի վրա: Ուզում ենք առաջիկա երկու շաբաթվա ընթացքում վերջնական տեսքի բերել օրինագիծը՝ հույս ունենալով, որ միչև հունիսի վերջ կարողանանք այն ընդունել: Ընդհանուր սկզբունքների վերաբերյալ մեր տեսակետը հստակ է: Գլխավոր խնդիրը Վրաստանում թմրանյութերի օգտագործումը կրճատելն է»,-հայտարարել է Կոբախիձեն:

Ինչ վերաբերվում է մարիխուանայի հնարավոր օրինականացմանը, Կոբախիձեն ասել է, որ հարցը թմրամիջոցների քաղաքականության մաս է կազմում: «Բոլոր հարցերը պետք է քննարկենք»,-interpressnews-ի փոխանցմամբ, ասել էԿոբախիձեն։

 

Թողնել պատասխան