Ամեն վայրկյան սպասում ենք, որ դին կփոխանցվի ընտանիքին. Սկոտ

«Ամեն վայրկյան սպասում ենք, որ Տատունաշվիլիի դին կփոխանցեն ընտանիքին»,- այս մասին հայտարարել է Վրաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նիլ Սկոտը:

«Ինչպես նաև սպասում ենք երկու ձերբակալվածների ազատ արձակմանը: Ժամկետների մասին հստակ չենք կարող խոսել, սակայն, գիտենք, որ ինտենսիվ աշխատանք է ընթանում»,- հավելել է Նիլ Սկոտը:

Նշենք, որ փետրվարի 22-ին Վրաստանի կողմից չվերահսկվող Հարավային Օսիայի իշխանությունները ձերբակալել են Վրաստանի 3 քաղաքացու: Փետրվարի 23-ին, անհայտ պայմաններում նրանցից մեկը՝ Արչիլ Տատունաշվիլին մահացել է:

Թողնել պատասխան