Կալաձեն հանդիպել է հրդեհից տուժածներին

Թբիլիսիի «Թերգի» առևտրի կենտրոնում վերջերս տեղի ունեցած հրդեհից հետո դեպքի վայրում վերականգնման աշխատանքներ են սկսվել: Առաջին փուլում ապամոնտաժվելու է տանիքը: Մինչ շինության վերականգնումը, առևտրականներն իրենց գործունեությունը կշարունակեն հատուկ վայրում:

Տուժածների հետ այսօր հանդիպել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն:

«Աշխատակիցների չվնասված ապրանքները տեղափոխվել են հարևանությամբ գտնվող շինություն, և նրանք այնտեղ կշարունակեն իրենց գործունեությունը: Ում ապրանքը վառվել է, ամեն տեսակի օգնություն կցուցաբերվի՝ ընդհուպ մինչև բանկերի հետ հարաբերությունների հստակեցում»,- հայտարարել է Կախա Կալաձեն:

Թողնել պատասխան