«Այս համակարգի մերն էլ․․․». ՆԳՆ դիմաց այսօր ժամը 19:00-ին ցույց կանցկացվի

Այսօր՝ դեկտեմբերի 18-ին, ժամը 19:00-ին Վրաստանի ներքին գործերի նախարարության շենքի դիմաց բողոքի ակցիա տեղի կունենա: Ակցիայի կազմակերպիչը «Երկրի ծառայության մեջ» շարժումն է:

«Ոստիկանությունը, որն օրենքով պետք է պաշտպանի քաղաքացիներին, բռնություն է կիրառում մարդկանց նկատմամբ: Դեմուր Ստորուան, Թեմիրլան Մաչալիկաշվիլին, Զուրաբ Դադեշելին, Լևան Աբզիանիձեն և մյուսները ոստիկանության սառնասրտության և բռնության զոհերն են: Փոխվում են կառավարությունները և ՆԳ նախարարները, իսկ համակարգը մնում է անսիրտ ու դաժան: Ժամը 19:00-ին հավաքվում ենք ՆԳՆ թափանցիկ շենքի մոտ ու լուռ ակցիա անում: Այս կյանքի մերն էլ․․․, այս համակարգի մերն էլ․․․, որը չի պաշտպանում 15 տարեկան երեխային»,- ասվում է շարժման հայտարարությունում:

Հիշեցնենք՝ երեկ 15-ամյա Լուկա Սիրաձեն, ով մի քանի օր առաջ Վրաստանի ոստիկանության կողմից հարցաքննվելուց հետո ինքնասպանության փորձ էր կատարել, հիվանդանոցում մահացել է:

Թեմայի մասին ավելի մանրամասն՝ «Էս կյանքի մերն էլ…». 15-ամյա տղայի վերջին գրությունն ինքնասպանությունից առաջ և Ուշացած ձերբակալում. 15-ամյա տղայի ինքնասպանությունից հետո բողոքի նոր ալիք է սկսվել: