15-ամյա տղայի ինքնասպանության գործով ձերբակալված քննիչը դեռ հիվանդանոցում է

Վրաստանում 15-ամյա դեռահասից ինքնախոստովանական ցուցմունք կորզելու մեղադրանքով ձերբակալված քննիչ Մարիանա Չոլոիանին մինչև այս պահը մնում է հիվանդանոցում:

Քննիչը երեկ ուշ գիշեր է տեղափոխվել Կովկասի բժշկական կենտրոն, սակայն նրա առողջական վիճակի մասին դեռևս մեկնաբանություն չի արվել:

Հիշեցնենք՝ երեկ 15-ամյա Լուկա Սիրաձեն, ով մի քանի օր առաջ Վրաստանի ոստիկանության կողմից հարցաքննվելուց հետո ինքնասպանության փորձ էր կատարել, հիվանդանոցում մահացել է:

Անչափահասի մահից հետո, Պետական տեսչության ծառայության ղեկավար Լոնդա Թոլորաիան հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ ձերբակալվել է քննիչ Մարիանա Չոլոիանին, որի առողջական վիճակը կտրուկ վատացել է և անմիջապես տեղափոխվել է հիվանդանոց: