Ուկրաինայում պատերազմի «պատճառներից մեկը» ՆԱՏՕ-ի ընդլայնումն է. վարչապետ

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Բրատիսլավայում գլոբալ անվտանգության ֆորումում կայացած քննարկման ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժման «պատճառներից մեկը» վերջինիս ՆԱՏՕ-ին անդամակցելու մտադրությունն է։

Բանավեճի մոդերատորը Ղարիբաշվիլիին հարց է ուղղել, թե, նրա կարծիքով, ինչո՞ւ Ռուսաստանը Ուկրաինայում պատերազմ սկսեց:

«Պատճառներից մեկը ՆԱՏՕ-ն էր, ՆԱՏՕ-ի ընդլայնումը և շատ այլ պատճառներ»,- ասել է Ղարիբաշվիլին։

Ի դեպ, Ղարիբաշվիլին չի պատասխանել այն հարցին, թե 2008 թվականի ռուս-վրացական պատերազմի ժամանակ Ռուսաստանի ագրեսիան հրահրվա՞ծ էր, թե՝ ոչ։

Վարչապետը չի պատասխանել հարցին՝ 2008-ին ՌԴ-ի ագրեսիան հրահրվա՞ծ էր, թե՞ ոչ