Վրաստանի հավաքականը վաղը կմրցի Իռլանդիայի ընտրանու հետ

Վաղը՝ հոկտեմբերի 12-ին, ժամը 17:00-ին Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը «Դինամո Արենա» մարզադաշտում կհյուրընկալի Իռլանդիայի հավաքականին:

Իռլանդիայի հավաքականը 11 միավորով գլխավորում է D խումբը, իսկ Վրաստանի ընտրանին 1 հաղթանակ, 1 ոչ ոքի և 3 պարտությամբ խմբում նախավերջին տեղում է:

Թիմերի մեջ սա կլինի 11-րդ հանդիպումը: Վրաստանի հավաքականը դեռ հաղթանակ չի գրանցել Իռլանդիայի ընտրանու դեմ:

Վաղը նաև կկայանա Լիխտենշտեյն-Հայաստան հանդիպումը: Սկիզբը՝ Թբիլիսիի ժամանակով 22:45-ին: