2020-ին կմասնակցենք ընտրություններին, նվազագույնը 10 տոկոս կստանանք. Էլիսաշվիլի

Թբիլիսիի քաղաքապետի նախկին թեկնածու Ալեկո Էլիսաշվիլին հայտարարել է, որ մի քանի ամսից իր հիմնադրած «Քաղաքացիական շարժումը» կվերափոխվի քաղաքական կուսակցության և 2020 թվականի խորհրդարանական ընտրություններին նախատեսում է ստանալ ձայների 10 տոկոսը:

«Ինչ և ինչպես կլինի մեկ տարի անց, չեմ կարող ասել, սակայն հետազոտություններ ունենք անցկացրած և այնքան էլ վատ մեկնարկային պայմաններ չունենք: Մինչև այժմ առկա ցանկացած շեմ հաղթահարել ենք և հիմա էլ կանենք նույնը»,- «Մթավարի արխիի» եթերում հայտարարել է Էլիսաշվիլին:

Նա նաև հավելել է, որ 10 տոկոսը նվազագույնն է, որը կարծում են՝ կստանան, իսկ լավ աշխատելու դեպքում՝ ավելի շատ: