Վրաստանի եւ Հայաստանի միջեւ առողջապահության եւ անասնաբուժության բնագավառներում անցկացվում են միջտարածաշրջանային հանդիպումներ

Վրաստանի շրջակա միջավայրի պահպանության եւ գյուղատնտեսության նախարարությունը, Սննդի ազգային գործակալությունը, ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ) եւ ԱՄՆ-ի պաշտպանության  դեպարտամենտի սպառնալիքների նվազեցման գործակալությունը (DTRA) Վրաստանում անցկացնում են մասնագետների միջտարածաշրջանային հանդիպում: Այս մասին տեղեկացրել է ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպությունը (FAO):

Ծրագիրը ենթադրում է սերտ համագործակցություն Վրաստանի եւ Հայաստանի միջեւ` առողջապահության, անասնաբուժության եւ հիվանդություններից խուսափելու առումով, նաեւ տեղի կունենան պարբերական հանդիպումներ, տեղեկատվության փոխանակում եւ հիվանդությունների դեմ պայքարի միջոցառումների պլանավորում:

Սննդամթերքի ազգային գործակալության համար Վրաստանի եւ Հայաստանի միջեւ համագործակցությունը կարեւոր նշանակություն ունի՝ հիվանդությունների կանխարգելման, ինչպես նաեւ ապրանքների եւ մսամթերքի արտահանման տեսանկյունից։

2016 թվականից ի վեր ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպությունը (FAO) օգնում է ազգային սննդի գործակալության կենդանիների նույնականացման համակարգի (NAITS) իրականացմանը: Նույնականացման համակարգի կարեւոր բաղադրիչներից է հետագծելիությունը, որը ենթադրում է կենդանիների հիվանդությունների վերահսկում, ինչպես նաեւ մարդկանց կողմից հիվանդությունների կանխարգելում:

ԱՄՆ-ի պաշտպանության  դեպարտամենտի սպառնալիքների նվազեցման գործակալությունը (DTRA) եւս ներգրավված է միջտարածաշրջանային համագործակցության գործընթացում, որը ակտիվորեն վերահսկում է ամենավտանգավոր հիվանդությունները:

Աշխատանքային հանդիպումները կավարտվեն այսօր, մարտի 20-ին, դաշտային այցելություններից հետո:

Թողնել պատասխան