Կորոնավիրուսով վարակվածների թիվը Վրաստանում ավելացել է 4-ով

Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ապրիլի 9-ի ժամը 20:00-ի դրությամբ ավելացել է ևս 4-ով` հասնելով 218-ի: Այս մասին ասվում է կառավարության կողմից ստեղծված կայքէջում:

218 վարակվածներից 51-ն արդեն առողջացել և դուրս են գրվել հիվանդանոցներից, երեքը մահացել են՝ կորոնավիրուսին զուգահեռ ունենալով բազմաթիվ խրոնիկական և այլ հիվանդություններ:

Կարանտինային ռեժիմում այս պահին գտնվում է 4722 քաղաքացի, հատուկ ստացիոնար հսկողության տակ է 408 պացիենտ: