Զելենսկին կոչ է անում խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կոչ է անում խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները՝ ընդգծելով, որ դա միակ ճանապարհը ազատագրելու ուկրաինական օկուպացրած տարածքները՝ Ղրիմն ու Դոնբասը: Այս մասին Զելենսկին հայտարարել է գերմանական «Բիլդ»-ին տված հարցազրույցում:

«Իմ դիրքորոշումը հստակ է և պարզ: Պատժամիջոցները միակ լծակն են ՌԴ-ի կողմից օկուպացված տարածքներն ազատագրելու համար, մեր տարածքային ամբողջականության և ինքնիշխանության վերականգնման և ժողովրդին վերադարձնելու համար»,- հայտարարել է Զելենսկին:

Նրա խոսքով պատժամիջոցները նաև գլխավոր դիվանագիտական գործիքն են կրակի դադարեցման ռեժիմի պահպանման համար, «եթե այդ գործիքը չի աշխատում, ապա պետք է մեխանիզմն ընդլայնվի»: