Քվեմո Քարթլիում բնակիչները կրկնակի ստուգում կանցնեն

Մառնեուլին ու Բոլնիսին (ՔՎեմո Քարթլի շրջան) կորոնավիրուսի հավելյալ ստուգում կանցնեն: 

Այս մասին ասել է Վրաստանի առողջապահության նախարար Եկատերինե Տիկարաձեն: Նա ասել է, որ նշված շրջաններում հսկայածավալ աշխատանք է տարվել: Մեկ վարակվածի 150 կոնտակտ է ստուգվել, որոնցից միայն 14-ի մոտ է հաստատվել վարակ: Ըստ նախարարի՝ սա ապացույցն է այն բանի, որ աշխատանքը ճիշտ ու արդյունավետ է եղել, ու հիմա շրջանները կրկնակի ստուգվում են, քանի որ վարակին հատուկ է համեմատաբար ուշ ի հայտ գալը:

Մառնեուլիի 62-ամյա բնակչուհին, ում վիճակը ծայրահեղ ծանր էր, ապաքինվել է և դուրս կգրվի: Հիշեցնենք՝ Մառնեուլին ու Բոլնիսին առաջինն էին Վրաստանում, որ կարանտինային գոտի հայտարարվեցին:

 Ապրիլի 10-ի ժամը 18:00-ի դրությամբ՝

Վարակված՝ 230

Կարանտինում՝ 4908

Ստացիոնարում՝ 430

Մահ՝ 3

Ապաքինված՝ 54