Մառնեուլիից հեռանալ ցանկացողները 14 օրյա կարանտին կանցնեն

Մառնեուլիում կարանտինային խիստ ռեժիմ մտցնելուց հետո շրջանում մնացած ոչ տեղացիներից ևս 80-ն այսօր կտեղափոխվեն Թբիլիսիի և Ռուսթավիի կարանտինային հյուրանոցներ: Տեղեկությունը տարածում է «Ռադիո Մառնեուլին»:

Մառնեուլիի քաղաքապետ Զաուր Դարգալիի խոսքով, շրջանը կարանտինային գոտի հայտարարելուց հետո այստեղ մնացած քաղաքացիներն առաջիկա երեք օրվա ընթացքում կտեղափոխվեն կարանտինային գոտիներ:

«Շրջանում կազմվել է հատուկ ցուցակ, դրանում մոտ 400 մարդ կա, որոնք չեն հասցրել հեռանալ՝ մարտի 23-ին Մառնեուլին փակվելուց հետո: Մենք նրանցից յուրաքանչյուրի հետ կապի մեջ ենք, առաջարկում ենք երկշաբաթյա կարանտին, եթե ցանկանում են լքել Մառնեուլին», — ասել է Զաուր Դարգալին:

Մառնեուլիի քաղաքապետի խոսքով, այս փուլում մինչև 160 մարդ շրջանից արդեն տեղափոխվել է կարանտինային հյուրանոցներ: