Փետրվարի 6-ին ռեստորանները կբացվեն՝ «ինքնորոշմամբ»

Շաբաթ օրը ռեստորանները կբացվեն՝ իրենց իսկ որոշմամբ: Այս մասին հայտարարել է ռեստորանների ասոցիացիայի հիմնադիր Շոթա Բուրջանաձեն:

Նրա խոսքով` նշված որոշումը կայացվել է նախօրեին և հարցի մասին լրացուցիչ մանրամասները պարզ կդառնան օրվա ընթացքում:

Հիշեցնենք` միջգերատեսչական խորհրդի սահմանափակումները վերացնելու փուլային համակարգի համաձայն, երկրի ողջ մասշտաբով ռեստորաններն ու սննդի օբյեկտները, այդ թվում՝ հյուրանոցները, աշխատանքը պիտի շարունակեն միայն տուն տանելու ու առաքման ծառայություններով:

Ռեստորանային ոլորտի ներկայացուցիչները, սակայն,  պահանջում են բացել ռեստորանները, որպես բողոքի նշան  մինչև 200 ռեստորան հունվարի 30-ին առհասարակ դադարեցրել էր աշխատանքը 24 ժամով: