Նատո Չխեիձեն պաշտոնապես լքեց «Վրաստանի հայրենասերներ» խմբակցությունը

Վրաստանի Խորհրդարանի պատգամավոր Նատո Չխեիձեն պաշտոնապես լքել է «Վրաստանի հայրենասերներ» խմբակցությունը:

Հատկանշական է, որ «Վրաստանի հայրենասերներին» գոնե մեկ անդամ չմիանալու դեպքում խմբակցությունը կլուծարվի, քանի որ այն կներկայացնի 5 պատգամավոր:

Հիշեցնենք՝ ավելի վաղ «Իբերիա» հեռուստաալիքի հիմնադիր Նատո Չխեիձեն հայտնել էր Վրաստանի «Հայրենասերների դաշինքից» դուրս գալու մասին։

Նատո Չխեիձեն ղեկավարում է «Իբերիա» հեռուստաընկերությունը, որը վերջին շրջանում ուշադրության կենտրոնում է հայտնվել:

Հեռուստաընկերության ղեկավարությունը պնդում է, որ իշխանությունները ճնշում են գործադրում լրատվամիջոցի սեփականատեր հանդիսացող «Օմեգա գրուպի» բիզնեսի վրա՝ փորձելով սահմանափակել խոսքի ազատությունը։