529 նոր դեպք ու 13 մահ. Կորոնավիրուսն ու Վրաստանը

Վրաստանում նախօրեին  529 մարդ է վարակվել կորոնավիրուսով: Տվյալները 25 հազար թեստի արդյունք են. օրվա դրականության ցուցանիշն այս կերպ հասել է   2,15%-ի:

Երկրում վարակվածների ընդհանուր թիվը դարձավ  282 789: Նոր դեպքերի կեսից ավելին Թբիլիսիինն է` 281: Երկրորդ տեղում Սամեգրելո-Զեմո Սվանեթին է` 78, ամենաքիչ դեպքերը Սամցխե-Ջավախքում են` 3 և Կախեթիում` 2:

Եվս 13 մարդ է մահացել` կորոնավիրուսով պայմանավորված բարդություններից: Մահացածների ընդհանուր թիվը` 3 798:

326 մարդ ապաքինվել է, ընդհանուր` 273 930:

Ներկայումս երկրում 5 035 ակտիվ դեպք կա, 1 756 պացինետ (մոտ 35%) ստացիոնար բուժում է ստանում,  338-ի վիճակը ծանր է,  67-ին արհեստական շնչառության ապարատ է միացված:

Պատվաստանյութի թեմայով`

Վրաստանը գնել է չինական պատվաստանյութ. այն Pfizer-ից թանկ է