Մառնեուլիի ավտոճանապարհը սահմանափակումներով կգործի

Ներքին գործերի նախարարության ճանապարհային ոստիկանության տվյալներով, հոկտեմբերի 3-ից մինչև դեկտեմբերի 10-ը Թբիլիսիում, Զեմո Փոնիճալայում ճանապարհների նորոգման աշխատանքների պատճառով, ավտոմեքենաների տեղաշարժը մասամբ սահմանափակվելու է Թբիլիսիից Մառնեուլիի ուղղությամբ:

Մասնավորապես, Մառնեուլիի ավտոմայրուղու 1500 մետրանոց հատվածում, Թբիլիսիի մուտքի մոտ տարվում են ճանապարհի վերականգնողական աշխատանքներ: Մեքենաները կերթևեկեն միակողմանի ճանապարհով՝ հակառակ ուղղությամբ:

Ոստիկանությունը կվերահսկի մեքենաների շարժը ճանապարհի այս հատվածում: