Ակցիա. օր 3. Միացյալ ընդդիմությունը պահանջում է ձերբակալվածներին ազատ արձակել

Վրաստանի միացյալ ընդդիմությունը պահանջում է ազատ արձակել Ռուսթավելի պողոտայում անկարգությունների ժամանակ ձերբակալված քաղաքացիներին։ «Ուժը միասնության մեջ է» դաշինքի անունից հայտարարությունը ներկայացրել են Թինա Բոկուչավան, Խաթիա Դեկանոիձեն և Գիորգի Վաշաձեն:

Նրանց խոսքով՝ ձերբակալված է ավելի քան 300 մարդ, որոնց դեմ ոստիկանները կեղծ ցուցմունքներ են տալիս:

«Այդ բոլոր մարդիկ քաղբանտարկյալներ են, դա քաղաքական վրեժ է՝ ուղղված այն մարդկանց դեմ, ովքեր պայքարում են հանուն ազատության ու քաղաքացիական բողոք են բարձրացնում՝ երկրում տեղի ունեցածի դեմ: Մենք իշխանություններից պահանջում ենք անհապաղ ազատ արձակել ձեբակալվածներին», — ասել է Գիորգի Վաշաձեն:

Հիշեցնենք, որ ձերբակալվածների շարքում Հայաստանի մեկ քաղաքացի է:  Այսօր Վրաստանում ՀՀ դեսպանատան դիվանագետներն այցելել են նրան:

Այս պահին Ռուսթավելի պողոտան կրկին մարդաշատ է: Մեկնարկում է բողոքի թվով երրորդ մեծ հավաքը: