Դիտավորյալ սպանություն. ՆԳՆ-ն փոխել է ավստրալիացի կնոջ մահվան գործով հոդվածը

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը վերափոխել է Ավստրալիայի 31-ամյա քաղաքացի Շանա Բրուքի  մահվան գործը` «կանխամտածված սպանության»: Այս մասին հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը:

Հոդվածը նախատեսում է 7-15 տարվա ազատազրկում: Նախարարությունից հայտնում են, որ իրականացվում են ակտիվ օպերատիվ-որոնողական և քննչական միջոցառումներ` հանցագործին հայտնաբերելու ուղղությամբ: Նրա ինքնությունը մինչ օրս պարզված չէ:

Ավստրալիայի քաղաքացի, 31-ամյա Շանա  Բրուքի դին հայտնաբերվել է Թբիլիսիի Մթածմինդա լեռան լանջին ՝  հուլիսի 31-ի երեկոյան` ծածկված ճյուղերով և տերևներով:

Ընդդիմադիր «Մթավարի» հեռուստաալիքը, որը անօդաչու թռչող սարքից նկարահանել է հանցագործության տեղանքը, պնդում է, որ երիտասարդ կնոջ մարմնի վրա բռնության հետքեր կան: Մոտակայքում նետված են եղել կնոջ որոշ անձնական իրեր և հագուստ: Լրատվամիջոցները չեն բացառում, որ դաժան հարձակման նպատակը բռնաբարությունն է եղել:

Բրուքը որպես ուսուցիչ աշխատում էր Բաթումիում, մեկ  օրով հանգստի էր եկել  Թբիլիսի: Վերջին անգամ նրան տեսել են շաբաթ օրը` կեսօրին:

Ավստրալիացի կնոջը Թբիլիսիում մահացած են գտել