Ավստրալիացի կնոջը Թբիլիսիում մահացած են գտել

Թբիլիսիում մահացած են գտել նախօրեին անհետացած ավստրալիացի  Շանա Բրուկին: 

Նրա անհետանալու  մասին սոցիալական ցանցերում գրել էին ընկերները, հայտնել, որ երեկ կեսօրին կապի է դուրս եկել, օգնություն խնդրել, ասել, որ իր վրա հարձակվել են: Այսօր ողջ օրվա ընթացքում Վրաստանում բնակվող օտարերկրացիներից և նրանց տեղացի ընկերներից կազմված որոնողական խումբը զննել է Մթածմինդայի անտառի տարածքը, ուր  մեկնել էր Բրուկը: Քիչ առաջ տեղեկություն տարածվեց, որ գտել են նշված վայրում, մարմինը ծածկված էր ճյուղերով և տերևներով:

Ավստրալիայի քաղաքացին, ով որպես անգլերենի ուսուցչուհի էր աշխատում Բաթումում , հանգստանալու նպատակով մեկ օրով Թբիլիսի էր եկել. վերջին անգամ նրան տեսել էին նախօրեին`  16:30-ի սահմաններում,  երբ զբոսանքի էր մեկնել Մթածմինդա լեռ:

Ավելի վաղ գրել էինք`

Վրաստանում կորել է Ավստրալիայի քաղաքացի, ՆԳՆ-ն հետաքննություն է սկսել