Վրաստանում կորոնավիրուսից մահերի թիվն աճել է. նոր վիճակագրություն

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում հաստատվել է է կորոնավիրուսով վարակման 3,196 նոր դեպք, ապաքինվել է 1177 մարդ, մահացել 27-ը:

Վերջին մեկ օրում արվել է  41,965 թեստ` 24,659 արագ հակագենի  և 17,306 PCR:

Նոր վարակների աշխարհագրությունը.

Թբիլիսի` 1487
Աջարիա` 517
Իմերեթի` 315
Քվեմո Քարթլի` 153
Շիդա Քարթլի` 148
Գուրիա` 78
Սամեգրելո-Զեմո Սվանեթի` 157
Կախեթի` 202
Մցխեթա-Մթիանեթի` 58
Սամցխե -Ջավախք ` 62
Ռաճա -Լեչխումի և Քվեմո Սվանեթի` 19

Ներկայումս Վրաստանում  վարակի 31 295 ակտիվ դեպք կա, 5 671 մարդ բուժվում է կլինիկաներում,  226 -ը ՝ արհեստական ​​շնչառության կարիք ունի:

Ընդհանուր առմամբ` համաճարակի սկզբից ի վեր Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 419,534 դեպք,  382,393 մարդ ապաքինվել է, 5,820 -ը ՝ մահացել:

Ինչ վերաբերում է կորոնավիրուսի դրականության  ցուցանիշին, ապա վերջին 14 օրվա ընթացքում  դրականությունը 6.78% է,  վերջին 7 օրվա ընթացքում `7.34%: