Գլխացավեր և ուղեղի հեմատոմա ունեմ. interpressnews-ի լրագրող

InterpressNews- ի ֆոտոլրագրող Գիորգի Նիկոլիշվիլիի առողջական վիճակը կայուն ծանր է:

Նրա համար լրացուցիչ հետազոտություններ կիրականացվեն: Լուսանկարիչը ցավակցություն է հայտնել TV Pirveli- ի օպերատոր Լեքսո Լաշքարավայի ընտանիքին և հույս հայտնել,  որ հետաքննությունը  կիրականացվի օբյեկտիվ և արդար, կպատժվեն բոլորը, որոնք հարձակվել են լրատվամիջոցների ներկայացուցիչների վրա:

Նիկոլիշվիլին նշել է նաև, որ մինչ այժմ կառավարության ոչ մի պաշտոնյա չի հետաքրքրվել իր առողջությամբ և չի այցելել հիվանդանոց:

Հիշեցնենք` հուլիսի 5-ին  interpressnews լրատվական գործակալության լուսանկարիչ Գիորգի Նիկոլիշվիլին ևս  մասնագիտական պարտականությունները կատարելիս հարձակման և ծեծի է ենթարկվել հոմոֆոբ ագրեսիվ խմբի կողմից, կորցրել գիտակցությունը: Նույն օրը նույն խմբերի ագրեսիվ գործողություններից տուժել է 53 լրագրող, նրանցից մեկը` Պիրվելի թիվիի օպերատոր Լեքսո Լաշքարավան օրեր անց մահացել է, մահվան իրական պատճառը պարզելու համար դատաբժշկական և մի շարք այլ փորձաքննություններ են նշանակվել: