Սպասեք գարնանը. Գախարիան՝ կառավարական փոփոխությունների մասին

«Սպասեք գարնանը»,- այսպես է պատասխանել Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան լրագրողների հարցին, թե ինչ փոփոխություններ են սպասվում կառավարությունում և արդյոք սպասվում են: Բացի այս, Գախարիան այլ հայտարարություն չի արել:

Նշենք` վերջերս տեղեկություն է տարածվում, որ նախատեսվում են կառավարական փոփոխություններ, մասնավորապես գործող վարչապետ Գիորգի Գախարիային կփոխարինի Պետական անվտանգության ծառայության ղեկավար Գրիգոլ Լիլուաշվիլին:

Գախարիան վարչապետի պաշտոնը լքելու մասին մեկ անգամ ևս մեկնաբանություն էր արել՝ ասելով․ «Սպասեք եզրափակչին»:

Գախարիան կառավարության ղեկավարի պաշտոնը զբաղեցնում է սեպտեմբերից։ Նա «Վրացական երազանք»-ի 7 տարիների ընթացքում պաշտոնավարած 5-րդ վարչապետն է։